Betcostruct-ը Ամստերդամում գործարկեց ձայնի միջոցով կառավարվող Hoory խաղային օգնական-ֆունկցիան
                        Հայկական Betcostruct ընկերությունը հուլիսի 16-ին Ամստերդամում կայացած iGB Live էքսպոյի ընթացքում գործարկեց HOORY ձայնային օգնական ֆունկցիան, որը բուքմեյքերական ոլորտում խիստ նորարարական մոտեցում է: 
Hoory-ն կոչված է օգնելու խաղադրույքներ կատարելու, սպորտային վիճակագրությունների մասին տեղեկանալու և օպերատորի կայքում որոնումներ անելու գործում: Hoory-ն, վերծանելով օգտատիրոջ ձայնը, ընկալում է հրամանները և կատարում է հարցված գործողությունները:
«Ժամանակն է խաղային փորձը վստահել այս նորարարական տեխնոլոգիային և թույլ տալ Hoory-ին առցանց կազինոյի հետ փոխգործողությունը տեղափոխել այլ մակարդակ»,-նշեց է Betconstruct-ի հիմնադիր և Գլխավոր տնօրեն Վիգեն Բադալյանը: 
Ամստերդամում ներկայացվեց Hoory-ի փորձնական տարբերակը, որը ներկայումս հասանելի է VBET-ի պաշտոնական կայքում: Betconstruct-ի հյուրերը հնարավորություն ունեցան առաջինը խոսելու Hoory-ի հետ, խնդրեցին նրան խաղադրույքներ կատարել և ծանոթացան վերջինիս ստեղծման պատմությանը՝ նրա իսկ բառերի միջոցով: 
Առաջիկայում Hoory-ն կընդլայնի իր հնարավորությունների շրջանակը՝ նախկին խոսակցությունների հիման վրա նախապես օգտատիրոջ հրամանները կռահելու և նրան հեշտությամբ օպերատորի կայքում ղեկավարվելու հարցում օգնելու նպատակով:
Նշենք, որ iGB Live էքսպոյի ընթացքում, ի թիվս Hoory-ի, Betcostruct ընկերությունը ներկայացրեց ավելի քան 30 պրոդուկտ՝ ներառյալ 5000-ից ավելի խաղով, մրցանակակիր սպորտսբուք հավելվածը՝ իր հաճախորդների հետ հարաբերությունների և ռիսկերի կառավարման համակարգերով:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


