211652_close_icon
views-count2072 դիտում article-date 11:11 16-09-2015

«Ֆեյսբուք»-ում շուտով կգործարկվի «dislike» ֆունկցիան

«Ֆեյսբուք» սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ցանցը շուտով կունենա «dislike» կոճակը: Ներկա պահին մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ: Նա պարզաբանել է, որ օգտատերերը երկար տարիներ են խնդրել կիրառման մեջ դնել «dislike» ֆունկցիան: Նա նաև հավելել է, որ չի ցանկանում, որպեսզի այդ ֆունկցիայի միջոցով որոշ մարդիկ չարամտորեն ազդեն այլ հրապարակումների վրա: «Նոր ֆունկցիան թույլ կտա կիսվել ուրիշների՝ տխուր առիթով արված հրապարակումների հետ»,-ասել է Ցուկերբերգը:

Նմանատիպ նյութեր