1090 դիտում
14:43 23-07-2019
Դեսպան Գևորգյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հորդանանի ԱԳՆ-ում
Հուլիսի 22-ին Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գևորգյանը (նստավայրը` Դամասկոս) հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀԹ արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Զեյդ ալ-Լոզիին (Zaid al-Louzi):
Ողջունելով դեսպանին` Զեյդ ալ-Լոզին շնորհավորեց նրան կարևոր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ: Նա հավելեց, որ Հորդանանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները` հաշվի առնելով նաև Հորդանանի հայկական համայնքը, որը հանդիսանում է հորդանանյան հասարակության կարևոր բաղադրիչը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Գևորգյանը վստահեցրեց, որ կգործադրի հնարավոր ջանքերը` երկկողմ համագործակցությունն առավել ամրապնդելու և ընդլայնելու համար:
Զրուցակիցները քննարկեցին նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։
Նմանատիպ նյութեր
697 դիտում
21:06 08-09-2014
Հորդանանի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
974 դիտում
15:32 15-01-2019
Դեսպան Կարեն Գրիգորյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Եգիպտոսի ԱԳՆ փոխնախարարին
721 դիտում
18:23 01-09-2014
Դեսպան Գրիգորյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Իրաքի ԱԳ նախարարին