1012 դիտում
18:23 01-09-2014
Դեսպան Գրիգորյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Իրաքի ԱԳ նախարարին
Սեպտեմբերի 1-ին Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Իրաքի ԱԳ նախարար Հոշիյար Զիբարիին։
Հանձնման արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում նախարար Զիբարին հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության կատարման գործում և արտահայտեց Իրաքի ԱԳ պատրաստակամությունն աջակցել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանության աշխատանքներին։ Նախարար Զիբարին նշեց, որ Հայաստանը Իրաքի համար բարեկամ երկիր է՝ բարձր գնահատելով առկա քաղաքական հարաբերությունների մակարդակը, ինչպես նաև ընդգծելով այլ բնագավառներում, հատկապես՝ տնտեսությունում, դրանք ընդլայնելու և զարգացնելու կարևորությունը։
ՀՀ դեսպանն ընդգծեց, որ Հայաստանում ուշադրությամբ են հետևում Մերձավոր Արևելքում և հատկապես Իրաքում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին՝ նշելով, որ խստորեն դատապարտելի են քաղաքացիական բնակչության նկատմամբ գործադրվող բռնությունները և հատակապես անհանգստացնող է ազգային և կրոնական փոքրամասնությունների կացությունը։
Դեսպան Գրիգորյանն ավելացրեց, որ Հայաստանը ողջունում և պաշտպանում է իրաքյան իշխանությունների ջանքերը երկրում անվտանգության ու կայունության հաստատման ուղղությամբ։
Երկկողմ համագործակցության զարգացման նպատակով երկուստեք կարևորվեց հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը, որի առաջիկա նիստը սպասվում այս տարվա նոյեմբերին Բաղդադում։
Նմանատիպ նյութեր
3920 դիտում
15:15 01-09-2016
Դեսպան Բադեյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Քուվեյթի Պետության ԱԳ նախարարին
1615 դիտում
18:04 11-12-2014
Ալժիրի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարին
1046 դիտում
15:43 23-02-2015
Հայաստանում Քաթարի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարին
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21142 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1165 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու