Հունիսի 1-ը՝ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը
Երեխաների իրավունքների պաշտպանության օրը միջոցառումներ են կազմակերպել մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում:
Օրվա տոնական մթնոլորտը տեղափոխվել է նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Մարի Իզմիրլյանի անվան
մանկատուն, որտեղ երեխաների համար կազմակերպված միջոցառման ընթացքում պարային և երաժշտական համարներով հանդես են
եկել վարչական շրջանի արվեստի և երաժշտական դպրոցների սաները: Մանկատանը հյուրընկալվել են նաև Հայ օգնության ֆոնդի
երեխաները:
Մանկատան բակում կազմակերպվել է նաև նկարների և ձեռքի աշխատանքների ցուցադրություն: