211652_close_icon
views-count2035 դիտում article-date 22:11 22-07-2019

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԴ ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հուլիսի 22-ին այցելել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալություն և հանդիպել գործակալության ղեկավարի տեղակալ Միխայիլ Միշինի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ Ինչպես տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունների ու համայնքային կառույցների գործունեությունը, նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և գործակալության միջև համագործակցության հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի, Ռուսաստանում բնակվող հայ և այլազգի երիտասարդների միջև համագործակցության և շփումների ակտիվացման հեռանկարներին, տարբեր երիտասարդական ֆորումների կազմակերպման և երիտասարդների մասնակցության հարցին: Մանրամասն քննարկվել է Ռուսաստանում հայոց լեզվի ուսուցման խնդիրը, երկուստեք կարևորվել այս հարցում առկա բոլոր խոչընդոտների վերացումը:

Նմանատիպ նյութեր