ԲԴԽ որոշմամբ՝ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցվել են
Բարձրագույն դատական խորհուրդը հրաժարականի դիմում ներկայացրած ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում է կայացրել:
Հիմք ընդունելով նրա հրաժարականի դիմումը՝ ԲԴԽ-ն որոշել է Նախշուն Տավարացյանի կողմից ներկայացված հրաժարականի դիմումի հիման վրա վերջինիս լիազորությունները` որպես բարձրագույն դատական խորհրդի անդամ, 22.07.2019 թվականից դադարեցնել:
Որոշումը ներկայացնում ենք ստորև.
[img]https://st0.shamshyan.com/editor/00945210015638088234790.jpg[/img]
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ ավելի վաղ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը ԲԴԽ-ն մերժել էր: