2432 դիտում
18:52 22-07-2019
Ավստրալիացի լողորդը հրաժարվել է չինացի չեմպիոնի հետ կանգնել պատվանդանին և սեղմել նրա ձեռքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հարավկորեական Կվանջու քաղաքում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում խոշոր սկանդալ է տեղի ունեցել. ավստրալիացի լողորդ Մակ Հորթոնը, որը լողի ազատ ոճի 400 մետր տարածությունում 2-րդ տեղն էր զբաղեցրել, հրաժարվել է կանգնել պատվանդանին և լուսանկարվել չեմպիոն դարձած չինացի Սուն Յանի հետ, ինչպես նաև սեղմել նրա ձեռքը:
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Սուն Յանը փետրվարին սեփական դոպինգ-փորձանմուշի սրվակը մուրճով կոտրել էր հենց դոպինգ-վերահսկիչ ծառայողների աչքի առջև:
Լողի միջազգային ֆեդերացիան մարզիկի դեմ ոչ մի պատժամիջոց չի կիրառել, սակայն Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը մտադիր է պատիժ սահմանել:
Նախկինում արգելված խթանիչներ օգտագործելու համար որակազրկված չինացուն թույլ էին տվել մասնակցել ԱԱ-2019-ին, սակայն նրա գործը դեռ պետք է քննի Մարզական արբիտրաժային դատարանը:
«Ավստրալիացի Հորթոնը կարող է դժգոհ լինել ինձանից, սակայն ես այստեղ երկիր եմ ներկայացնում: Նա կարող էր ինձ արհամարել որպես Սուն Յան, բայց ոչ՝ Չինաստանը, որը պետք է հարգել: Բայց ես շնորհակալություն եմ հայտնում նույնիսկ նրանց, ում այսօր ես դուր չեմ գալիս», ասել է չինացի լողորդը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9754 դիտում
16:50 16-05-2017
Մորատան հրաժարվել է սեղմել Զիդանի ձեռքը «Սևիլյայի» հետ խաղում
3422 դիտում
13:17 21-12-2014
Ռոնալդուն հրաժարվել է սեղմել Պլատինիի ձեռքը. տեսանյութ
10186 դիտում
16:50 18-03-2018
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը հրաժարվել է սեղմել ՌԴ դեսպանի ձեռքը
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը