Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը հրաժարվել է սեղմել ՌԴ դեսպանի ձեռքը
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ հրաժարվել է սեղմել ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոյի ձեռքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Քանի որ Ջոնսոնը դժգոհ է Ռուսաստանի վարած քաղաքականությունից, հետևաբար նրա պատկերացմամցբ՝ դեսպանը արժանի չէ ձեռքը սեղմելուն, նշել է Ա. Յակովենկոն:
Աղբյուրը նշում է նաև, որ ՌԴ դեսպանը բրիտանացի արտգործնախարարի խոսքերն անհիմն է անվանել, որում Ջոնսոնը նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներգրավվածությունը նախկին հետախույզ Սկրիպալին թունավորելու մեջ: