ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարն աշխատանքային այց է կատարել Ծառայության Տավուշի մարզային բաժին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ հուլիսի 17-ին աշխատանքային այց է կատարել Ծառայության Տավուշի մարզային բաժին:
Հերթական մարզային այցելության ընթացքում, շրջայց կատարելով Տավուշի բաժնում, Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարը տեղում ծանոթացել է հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին:
Շրջայցից հետո հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում Տավուշի մարզային բաժնի պետ, արդարադատության մայոր Հովհաննես Մինասյանը զեկուցել է ղեկավարին հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների, հարուցված, ավարտված և կարճված կատարողական վարույթների վիճակագրության, ինչպես նաև բռնագանձված ու վերականգնված գումարների մասին:
Մարզային բաժնի աշխատակիցերի հետ Ծառայության ղեկավարը խոսել է աշխատանքային պայմաններիմասին, մեկ անգամ ևս շեշտել, որ դրանք առաջնահերթություն են համարվում և շարունակում են մնալ Ծառայության ղեկավարությանուշադրության կենտրոնում:
Հակոբ Հակոբյանն անդրադարձել է Տավուշի մարզային բաժնի խնդիրներին, լսել Ծառայության մարզային բաժնի աշխատակիցների բարձրաձայնած հարցադրումներն ու առաջարկություններն՝ ուղղված ծառայողական գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Կառույցի ղեկավարն առանձնակի ուշադրություն է հրավիրել քաղաքացիների հետ տարվող աշխատանքներին, հորդորել է հետևողական, բացատրական աշխատանք տանել՝ ներկայացնելով նաև կատարողական վարույթի շրջանակում նրանց իրավունքներն ու պարտականությունները: Միաժամանակ պահանջել է հարկադիր կատարողներից սրտացավ մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ և օպերատիվ արձագանքել դիմում-գրություններին:
Մարզային այցի շրջանակներում Հակոբ Հակոբյանն իրականացրել է խնդրահարույց վարույթներով քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում քննարկվել են կատարողական վարույթի ընթացիկ հարցեր, մասնավորապես՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի իրականացմանն առնչվող հարցեր:
Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը կառույցի ղեկավարը Տավուշի մարզային բաժնի աշխատանքը դրական է գնահատել, հորդորել չբավարարվել արձանագր վածովարդյունքներով և բաժնի աշխատակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ: