211652_close_icon
views-count1197 դիտում article-date 11:12 18-07-2019

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Տավուշի մարզի Իջևան քաղաք՝ կապված ստեղծված իրավիճակի հետ

Գործուղումը պայմանավորված է տեղում իրավիճակին ծանոթանալու և մարդու իրավունքների երաշխավորումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Երեկ ողջ գիշեր, Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ, իրականացվել է իրավիճակի ուսումնասիրություն, քննարկվել են թեժ գծին ստացվող բողոքները, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրվել է խորհրդատվություն:  Ցանկացած հարց պետք է լուծում ստանա իրավունքի գերակայության հիման վրա՝ համերաշխության և որևէ տեսակի բռնության բացառման պայմաններում: Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կշարունակվեն ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր քայլերը։

Նմանատիպ նյութեր