211652_close_icon
views-count282869 դիտում article-date 21:53 17-07-2019

Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով մահացած վարորդն ու ուղևորը սովորում էին Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննության բաժնի հատկապես կարևոր գործեորվ ավագ քննիչ Արթուր Գասոյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատագենետիկական՝ պարզելու համար հուլիսի 12-ին Երևանում Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով Mercedes-ի մահացած վարորդի և ուղևորի, ինչպես նաև Nissan-ի վարորդի սթափության աստիճանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Mercedes-ի մահացած վարորդ Գուրգեն Ս.-ն և ուղևոր Ժորա Ա.-ն սովորում էին Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում: Նրանք նշված կրթօջախի գերազանցիկ ուսանողներից էին և սովորում էին անվճար հիմունքերով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/12/1129745/?fbclid=IwAR1gJdY8y2CCQsIstVRx89T_DnNTrspfgx_qjfFeMwz61ySaI_uFRQKN-_o]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ թիվ 27/7 հասցեի դիմաց, բախվել էին Գուրգեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի 71 NV 001 համարանիշի և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Սմբատ Մ.-ի վարած Nissan մակնիշի 36 FD 060 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդներ Գուրգեն Ս.-ն և Սմբատ Մ.-ն, Mercedes-ի ուղևոր՝ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ, 20-ամյա Ժորա Ա.-ն, Nissan-ի ուղևորներ՝ Չարենցավան քաղաքի բնակիչներ, 65-ամյա Ռոզա Մ.-ն, 67-ամյա Լուսինե Մ.-ն, 8-ամյա Ն. Վ.-ն, 5-ամյա Ա. Վ.-ն մամնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենաներից դուրս էին բերել վիրավորներին։ Օպերատիվ էին գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ովքեր մինչև վիրավորներին հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին անհրաժեշտության օգնությունն են ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկություն փոխանցել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ վարորդներից Գուրգեն Ս.-ն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել էր, իսկ նրա ուղևոր Ժորա Ա.-ն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ գիտակցության չգալով՝ մահացել էր։ Վիրավորներից Ռոզա, Լուսինե, Սմբատ Մ-երը տեղափոխվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ երեխաներ Ն. և Ա. Վ-երը տեղափոխվել էին Իզմիրլյան բժշկական կենտրոն, որտեղ առաջինը բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել էին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպոորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանը, պետի տեղակալ Սամվել Սամվելյանը։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Քննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ [b]Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած Գուրգեն Ս.-ն և Ժորա Ա.-ն[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0277815001563386136651849.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 146+
146+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր