211652_close_icon
views-count1931 դիտում article-date 23:40 17-07-2019

Կասկածյալը հայտնաբերվեց Արմավիր քաղաքի երկաթգծի կայարանում

«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման երկրորդ փուլի շրջանակներում, ոստիկանության Բաղրամյանի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս, հուլիսի 16-ին, ժամը 21.00-ին, Արմավիր քաղաքի երկաթգծի կայարանից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման է ենթարկվել Դալարիկ գյուղի 30-ամյա մի բնակիչ: Նրա անձնական խուզարկությամբ՝ տաբատի գրպաններից հայտնաբերվել են ծխախոտի տուփի փայլաթիթեղի մեջ փաթաթված 7.72 գ և թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված 1.61 գ քաշերով կանաչ գույն և սուր հոտ ունեցող կիսաչոր կանեփանման զանգվածներ: Ըստ տղամարդու հայտարարության՝ հայտնաբերվածը կանեփի զանգվածներ են, ինքն է աճեցրել, քաղել և չորացրել իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր