211652_close_icon
views-count1607 դիտում article-date 22:50 17-11-2020

Հրդեհ է բռնկվել Զարթոնք գյուղի երկաթգծի կայարանում՝ չշահագործվող մարդատար վագոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 17-ին, ժամը 17:13-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զարթոնք գյուղի երկաթգծի կայարանում՝ չշահագործվող մարդատար վագոնում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ 18:58-ին: Այրվել է չշահագործվող մարդատար վագոն՝ մոտ 100 քմ և խոտածածկույթ՝ մոտ 200 քմ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր