Սիդնեյի երկաթգծի կայարանում պայթուցիկ իր է հայտնաբերվել
Սիդնեյում Circular Quay Railway Station ծովափնյա երկաթգծի կայարանը ամբողջությամբ տարհանվել է, քանի որ հաղորդագրություն է ստացվել, որ լաստանավի վրա պայթուցիկ սարք է տեղադրված:
Լրատվամիջոցները հայտնել են, որ լաստանավի վրա կասկածելի իր է եղել: Դեպքի վայր են եկել ոստիկանները և հրշեջ-փրկարարները:
Այդ տարածքում ծովային հաղորդակցությունը դադարեցվել է: Մի քանի ժամ հետո ոստիկանությունը հայտնել է, որ տարօրինակ իրը վտանգ չի ներկայացնում և բացել են ծովային երթևեկությունը: