ՌԴ Վորոնեժ տանող ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 7 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 15-ին, ժամը 15:15-ի սահմաններում ՌԴ Վորոնեժ տանող մայրուղում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Կուրսկ-Բորիսոգլեբսկ ավտոճանապարհի 166-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 7 զոհ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, դուրս եկել հանդիպակաց գոտի և բախվել ընթացող 2 մեքենայի: Բախման հետևանքով բոլոր 3 մեքենաներում հրդեհ է բռնկվել:
Մահացած 7 անձանց ինքնությունը ճշտվում է:
Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները: