211652_close_icon
views-count1635 դիտում article-date 13:11 17-07-2019

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է Առաջնորդների ֆորումի աշխատանքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 16-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է House Democracy Partnership կազմակերպության Առաջնորդների ֆորումի աշխատանքներին: Ֆորումի ընթացքում Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել «Օրենսդիր մարմինների դերը. օրենսդիր մարմինների անկախության կարեւորությունը բռնապետության վտանգի կանխման համատեքստում» թեմայով՝ ներկայացնելով նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունն ու խորհրդարանի օրակարգում գտնվող բարեփոխումները: Ֆորումի աշխատանքների առաջին օրը ելույթով հանդես է եկել նաեւ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով աշխարհում ժողովրդավարությանը սպառնացող վտանգների մասին: Աշխատանքային օրվա ընթացքում հայկական պատվիրակության անդամներն ակտիվ շփումներ են ունեցել ինչպես ԱՄՆ խորհրդարանականների, այնպես էլ շուրջ երկու տասնյակ այլ երկրների իրենց գործընկերների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր