2021 դիտում
12:12 17-07-2019
Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է ՄԹ կառավարարության հաղորդակցության փորձագետներին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ընդուել է Հայաստանում գտնվող Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարության հաղորդակցության ծառայության փորձագետների խմբին:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առաքելության նպատակը ՄԹ կառավարության հաղորդակցության ծառայության գործունեության և այլ երկրների գործընկեր կառավարությունների հետ աշխատանքի փորձի ներկայացումն է, ինչպես նաև Հայաստանում համապատասխան ուսումնասիրությունների անցկացումը։
Հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրել են ՄԹ կառավարության փորձը ռազմավարական հաղորդակցության մշակման, կառավարության տարատեսակ տեղեկատվական արշավների կազմակերպման գործում։
Ավագ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել փորձագիտական խմբին այցի և ներկայացման համար և առաջարկել քննարկել թե՛ հանրության և թե՛ գործարար համայնքի հետ հաղորդակցման արդյունավետության բարձրացման հնարավորությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել պրոակտիվ տեղեկատվության հասցեագրման վերաբերյալ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, մասնավորապես՝ զբոսաշրջության մարքեթինգային քաղաքականության համատեքստում։
Նմանատիպ նյութեր
2179 դիտում
15:06 29-08-2019
Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային
Այս բաժնից
769 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
877 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
817 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի