211652_close_icon
views-count45244 դիտում article-date 23:57 16-07-2019

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 42–ամյա վարորդը Honda Elysion–ով կողաշրջվել է. ժամեր անց վարորդը դիմել է բժիշկների օգնությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 42-ամյա Կ. Հ.-ն իր վարած Honda Elysion մակնիշի 7559 HՏ համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան –Իջևան ավտոճանապարհի 97.5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ. Հ.-ն ժամեր անց բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր