211652_close_icon
views-count16675 դիտում article-date 21:36 16-07-2019

Ինչո՞ւ է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը դիմել իրավապահներին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը դիմել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին և հայտնել, որ Ազգային ժողովի աշխատակազմի նստավայրի վարչական տարածքում իրենք իրականացրել են հիմնական միջոցների գույքագրում, որի արդյունքում պարզվել է, որ առկա է որոշակի միավոր հիմնական միջոցների պակասորդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ քննչական բաժնում նախաքննություն է սկսվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր