16927 դիտում
21:36 16-07-2019
Ինչո՞ւ է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը դիմել իրավապահներին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը դիմել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին և հայտնել, որ Ազգային ժողովի աշխատակազմի նստավայրի վարչական տարածքում իրենք իրականացրել են հիմնական միջոցների գույքագրում, որի արդյունքում պարզվել է, որ առկա է որոշակի միավոր հիմնական միջոցների պակասորդ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ քննչական բաժնում նախաքննություն է սկսվել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3194 դիտում
20:23 12-02-2019
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Թբիլիսիում մասնակցել է Ձմեռային ակադեմիայի աշխատանքներին
1204 դիտում
20:27 07-12-2021
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հանդիպել է Կանադայի խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
9627 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին