1346 դիտում
20:34 16-07-2019
Վարչապետի որոշմամբ ստեղծվել է աղետների ռիսկերի նվազեցման օպերատիվ աշխատանքային խումբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման և ըստ մասնագիտական ոլորտների առաջարկությունների ներկայացման նպատակով ստեղծել օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ): Ինչպես փոխանցում է [url=https://armenpress.am/arm/news/981869.html]«Արմենպրես»[/url]-ը, աշխատանքային խմբի ղեկավարն է ՀՀ արտակարգ իրավիճ-ակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Աշխատանքային խումբը կազմակերպելու է աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները: Դրանց կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ ՀՀ վարչապետին պարբերաբար կներկայացվեն տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության առաջարկություններ:
Առկա իրավիճակը իրապես պահանջում է հետագա զարգացումների կանխարգելիչ քայլեր, և օպերատիվ շտաբի ձևավորումը վարչապետի իրապես համարժեք քայլ է զուտ կառավարման արդյունավետության տրամաբանության տեսանկյունից:
Մյուս կողմից՝ այդ նախաձեռնությունը հիմք է տալիս նաև եզրակացնելու, որ կառավարությունը գուցե սպասում է, այսպես ասած, «արտակարգ իրավիճակների» արհեստական խթանման ալիքի, որի նպատակը պետք է լինի Հայաստանում այնպիսի իրավիճակի ստեղծումը, ինչը թույլ կտա խոսել անկառավարելիության մասին և դրանից քաղել քաղաքական դիվիդենդներ:
Այդ մտավախության կամ ռիսկի մասին խորհելու հիմք առաջացնում է նաև քարոզչական դաշտում չափազանց նկատելի տրենդը, որի նպատակն է հանրության մոտ թողնել տպավորություն, որ ամեն ինչ ձեռքից գնում է, չկա կառավարում, կառավարման համակարգում քաոս է, սիրողականություն, խնդիրներին չտիրապետելու համատարած երևույթ և այլն: Եթե կա այդպիսի ակնառու քարոզչական տրենդ, ապա այդ դեպքում պետք չէ բացառել նաև, որ այդ քարոզչության համոզչականության համար կարվեն այլ կոնկրետ քայլեր: Առավել ևս, որ ներկայիս իրավիճակում քարոզչությունն ակնհայտորեն չի տալիս իր արդյունքը, և օրերս Միջազգային հանրապետական ինստիտուտ ամերիկյան կազմակերպության իրականացրած սոցհարցումը ցույց էր տվել, որ իշխանության վարկանիշը բավականին բարձր է մնում:
Նմանատիպ նյութեր
4001 դիտում
20:27 14-01-2022
Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Երասխի և Մեղրիի հատվածների երկաթուղու վերականգնման աշխատանքային խումբ
1196 դիտում
14:00 09-07-2022
Փաշինյանի որոշմամբ տնտեսական քաղաքականությանն առնչվող աշխատանքային նոր խումբ է ստեղծվել
Այս բաժնից
766 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
649 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
847 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am