211652_close_icon

Հուլիսի 22-ից Արարատի մարզի Բուրաստան համայնքի տարածքում կգործարկվի արագաչափ սարք

views-count2411 դիտում article-date 21:45 16-07-2019
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Հ-8՝ Երևան-Արտաշատ-Այգեվան-Մ2 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Արարատի մարզի Բուրաստան համայնքի տարածքում տեղադրվել է լուսանկարահանող արագաչափ սարք: Լուսանկարահանող արագաչափ սարքը գործարկվելու է 2019 թվականի հուլիսի 22-ից: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ նյութեր