211652_close_icon

Սամվել Կարապետյանի պես հայորդիներին կարող են վարակաբեկելու փորձ անել միայն անհայրենիք սրիկաները...Մենուա Հարությունյան

views-count2597 դիտում article-date 17:05 16-07-2019
Մենուա Հարությունյանը գրում է. Ուղղակի ծիծաղելի է, զավեշտալի, երբ մեր օրերի մեծագույն բարերարներից մեկի՝ Սամվել Կարապետյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվում կազմակերպված խմբով առանձնապես խոշոր չափի շորթման մեղադրանքով ․․․ Միանգամից ուզում եմ նշել , որ Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկը միշտ աչքի է ընկել իր զսպվածությամբ ու մարդկային բարձր հատկանիշներով , կրթվածությամբ ու դաստիարակությամբ , և սա կփաստեն Նարեկին ճանաչող բոլորը ։ Պատկերացնում եք՝ խոշոր չափի շորթման մեջ է մեղադրվում մի ընտանիքի ներկայացուցիչ , որը Հայաստանից դուրս աշխատած իր գումարներից ավելի քան 100 միլիոն դոլարի բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանում ու Արցախում, ավելի քան կես միլիարդ դոլարի ներդրումներ իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ , Հայաստանի ու Արցախի համար արված շատ և շատ միլիոնավոր դոլարների ծրագրեր էլ ուղղակի չեն լուսաբանվել ․․․ Հասկանում եք՝ մեր ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ Սամվել Կարապետյանի եղբորոդուն մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու համար մի հոգու հաղորդումով , ով, ըստ ռուսական լրատվականների, Ռուսաստանում չեչենների հետ հայ է առևանգել ․․․ էլ չեմ էլ ուզում շարունակել , լինք կդնեմ կկարդաք՝ ում մասին է խոսքը ... Տպավորություն ունեմ, որ ինչ-որ մարդիկ ամեն գնով փորձում են Նարեկի անունը արատավորելով արատավորել նաև, կրկնում եմ, մեր օրերի մեծագույն բարերարներից մեկի՝ Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի բարի համբավը, որը իհարկե չի ստացվելու , քանզի ցանկացած առողջ դատողությամբ օժտված հայ հասկանում է՝ ով է Սամվել Կարապետյանը, ինչ է անում Հայաստանի ու Արցախի համար, և որքան թանկ են ու կարևոր նման մարդիկ մեր ժողովրդի կյանքում ։ Սամվել Կարապետյանի պես հայորդիներին կարող են վարակաբեկելու փորձ անել միայն անհայրենիք , պետական մտածողություն չունեցող սրիկաները...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր