211652_close_icon
views-count29213 դիտում article-date 15:03 20-12-2016

Մոսկվայում ձերբակալվել է Դեդ Հասանի մտերիմ, քրեական հեղինակություն Հակոբ Մելիքսեթյանը՝ Հակոբ Ռիժին

Մոսկվայի իրավապահները ձերբակալել են հանգուցյալ Դեդ Հասանի՝ Ասլան Ուսոյանի մտերիմներից մեկին՝ քրեական հեղինակություն Հակոբ Մելիքսեթյանին՝ առավել հայտնի «Հակոբ Ռիժի» մականվամբ։ Այդ մասին Interfax-ին հայտնել է ուժային կառույցների աղբյուրը։ Իրավապահների փոխանցմամբ՝ Մելիքսեթյանը եղել է Դեդ Հասանի մոտ շրջապատի մարդկանցից մեկը, և, ենթադրաբար, մասնակից է մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ մարդկանց առևանգմանը։ Lifenews-ի փոխանցմամբ՝ վերջինս դաշնային հետախուզման մեջ էր գտնվում շորթման և մարդկանց առևանգման համար հարուցված քրեական գործերից խուսափելու համար։ Պարզվել է, որ Մելիքսեթյանը գտնվում էր մայրաքաղաքի բժշկական կլինիաներից մեկում։ Այժմ նրա հիվանդասենյակը վերցված է ոստիկանության ուժեղացված հսկողության տակ։

Նմանատիպ նյութեր