211652_close_icon
views-count66316 դիտում article-date 15:13 15-07-2019

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Газ 2411-ը. վիրավորը 40 րոպեից ավելի մնացել էր գետնին ընկած. նրան առաջինը օգնության են հասել ճանապարհով անցնող մի քանի կանայք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 83-ամյա Վանիկ Պետրոսյանի վարած Газ 2411 մակնիշի 02 ՏՍ 594 համարանիշի և Հրազդան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Սերգեյ Մանասյանի վարած Mercedes մակնիշի 35 TZ 893 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Газ 2411-ի ուղևոր կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող կանայք, ովքեր ավտոմեքենայով մեկնում էին Տավուշի մարզ։ Նրանք 40 րոպեից ավելի անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել գետնին ընկած վիրավոր ուղևորուհուն և միայն 40 րոպե անց, երբ տեսել են, որ ահազանգով Հրազդանի հիվանդանոցի շտապօգնությունն ուշանում է, դիմել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած Սևանի բժիշկները վիրավորին տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն իրենց երախտիքի խոսքն էին ուղղում վիրավորին օգնություն ցուցաբերած կանանց և իրենց զայրույթն էին ուղղում Հրազդանի հիվանդանոցին, քանի որ նրանք ավելի ուշ պատճառաբանել են, թե վթարը՝ մեր տարածքում չի, մինչդեռ նրանք պետք է Հիպոկրատի երդմանը հավատարիմ մնալով՝ ժամանեին ու գոնե առաջին օգնությունը ցուցաբերեին վիրավորին։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Վիրավորին հիվանդանոց են ուղեկցել Է. Սուսլիյանն ու ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանն ու ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը, քանի որ Գագարին ավանի վարչական տարածքում մարդիկ՝ ի նշան բողոքի՝ կապված Սևանա լճի մասին կեղծ լուրերի հետ, փակել էին ճանապարհը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի, ով կլինի մոտ 70-75 տարեկան, ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Газ 2411-ի վարորդը, ով հետընթաց կատարելու ժամանակ ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է ավտովթարի պատճառ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկացուցիչները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր