ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Իրանի շուրջ իրադրությունը
Եվրամիության 28 երկրների արտգործնախարարությունների ղեկավարների նիստի գլխավոր թեման կդառնա Իրանի և այդ երկրի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է Tass-ը։
Նիստը դառնալու է վերջինը ԵՄ-ի կառույցներում ամառային արձակուրդից առաջ: Ինչպես նախօրյակին լրագրողներին հայտնել Է Միության ներկայացուցիչը, նախարարները կքննարկեն ԱՄՆ-ի և Իրանի միջև լարված հարաբերությունների, ինչպես նաև ԳՀՀՊ-ի շրջանակներում իր պատավորությունների կրճատման մասին Թեհրանի վերջին հայտարարությունների հետեւանքների պատճառով ռազմական Էսկալացիայի ռիսկի նվազման ուղիները:
ԵՄ-ի խորհրդի օրակարգում կլինի Կիպրոսի բացառիկ տնետեսական գոտում Թուրքիայի կողմից սկսված հորատման հարցը, որին ի պատասխան Բրյուսելը միջոցներ է պատրաստում Անկարայի նկատմամբ:
ԵՄ-ի խորհրդի ներկայացուցչի խոսքով՝ ԱԳ նախարարությունների ղեկավարները «կկենտրոնան Պարսից ծոցի շրջանում «լարված իրադրության վրա» և «կքննարկեն այն վրիպումների գյություն ունեցող ռիսկի նվազն ուղիները, որոնք կարող են հանգեցնել ռազմական Էսկալացիայի»: