211652_close_icon
views-count3337 դիտում article-date 23:40 14-07-2019

Էրդողան. Ռուսաստանի հետ С-400-ի գործարքը Թուրքիայի համար կարևորագույն համաձայնագիր է. տեսանյութ

Ռուսաստանի հետ С-400 զենիթա-հրթիռային համակարգերի մատակարարման գործարքը ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ կարևորագույն համաձայնագիր է: Այս մասին հայտարարել է թուրքական նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Ներկա պահին մեր ժամանակակից պատմության մեջ կարևորագույն համաձայնագիրը C-400-ի գործարքն է: Դրանք գնելով, Թուրքիան չի պատրաստվում պատերազմի: ՀՕՊ համակարգերը նախատեսված մեր երկրում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար», ասել է Էրդողանը: Էրդողանը նորից հայտարարել է, որ С-400 համակարգերի նկատմամբ վերահսկողությունը լիովին գտնվում է Թուրքիայի զինված ուժերի ձեռքում: Նրա խոսքերով, ռուսական C-400-ի մատակարարումը կարող է ավարտվել 2020 թվականի ապրիլին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր