211652_close_icon
views-count4430 դիտում article-date 11:34 14-07-2019

«Եթե կարճ ժամանակում իրավիճակը չշտկվի, ցանկացած ճամբար կզրկվի ծրագիրն իրականացնելու հնարավորությունից»․ Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ այցելել է Հանքավանի ճամբարներից մեկը: «Այցելեցի Հանքավանի ճամբարներից մեկը, որտեղ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրով հանգստանում են մեր երեխաներըԵրեխաների տրամադրությունը լավ էր, պարում, ուրախանում էին: Թեպետ երաժշտության ցանկը պետք է փոխվի, նախարարությունը կտրամադրի ցանկը: Որոշ դեպքերում սանիտարահիգիենիկ պայմաններն անթույլատրելի էին: Եթե կարճ ժամանակում իրավիճակը չշտկվի, ցանկացած ճամբար կզրկվի ծրագիրն իրականացնելու հնարավորությունից»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր