8154 դիտում
23:13 14-02-2023
SHAMSHYAN.com-ը միանում է. Դատավորին պատժելու դեպքում հանրությունը հետայսու կզրկվի այլընտրանքային կարծիքներին տեղեկանալու հնարավորությունից. հայտարարություն
Դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել այն բանի համար, որ նա հանդես է եկել բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշման վերաբերյալ քննադատությամբ և պաշտպանել է իր գործընկեր, դատավոր Աննա Փիլոսյանին։

Այդ առթիվ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներս, լրագրողական կազմակերպություններս մեր վրդովմունքն ու մտահոգությունն ենք հայտնում դատական իշխանությանն անմիջականորեն վերաբերող ու իրենից հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցով դատավորի կողմից կարծիք հայտնելը պատժելի դիտարկելու կապակցությամբ։ Դա ուղղակի ոտնձգություն է խոսքի ազատության Սահմանադրական արժեքի նկատմամբ, քանի որ վերագրվող արարքի համար դատավորին պատժելու դեպքում հանրությունը հետայսու կզրկվի ժողովրդավարության տեսանկյունից մեծ կարևորություն ունեցող բանավեճերում դատավորների այլընտրանքային կարծիքներին տեղեկանալու հնարավորությունից։
Իշխանություններին կոչ ենք անում հետ կանգնել այդ վտանգավոր նախաձեռնությունից, իսկ խոսքի ազատությամբ զբաղվող միջազգային կառույցներին՝ տալ համապատասխան գնահատական։
Հայտարարությունը բաց է ստորագրման համար։
1.Սաթիկ Սեյրանյան-Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր
2.Արամ Աբրահամյան- «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
3.Արմենիկա Կիվիրյան- NEWS.am կայքի գլխավոր խմբագիր
4.Բագրատ Եսայան- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն
5.Սոնա Տռուզյան- «Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար
6.Վահե Սարգսյան- «Երկիր» թերթի և Yerkir.am-ի գլխավոր խմբագիր 7.Սևակ Հակոբյան-Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր 8.Աստղիկ Մաթևոսյան-AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր
9.Տաթև Այվազյան-Armday.am կայքի խմբագիր
10.Փայլակ Ֆահրադյան-Irakanum.am կայքի խմբագիր
11.Ժաննա Ծառուկյան-LIVEnews.am, գլխավոր խմբագիր
12.Անժելա Թովմասյան-«Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր 13.Գևորգ Էմին-Տերյան-Oragir.news լրատվական կայքի գլխավոր խմբագիր
14.Նարեկ Գալստյան- 24news.am կայքի տնօրեն
15.Քնար Մանուկյան-«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր
16.Անժելա Նալբանդյան-PARA TV փոխտնօրեն

Նմանատիպ նյութեր
3578 դիտում
16:07 26-05-2015
Սուրեն Խաչատրյանի արձագանքը այն կարծիքներին, թե իբր ինքն է կազմակերպել իր դեմ մահափորձը
Այս բաժնից
511 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
655 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1129 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը