Թեհրանը խոստացել է ցանկացած պարագայում շարունակել նավթի արտահանումը
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆը Մեծ Բրիտանիայի իր գործընկեր Ջերեմի Հանթի հետ հեռախոսային զրույցի ժամանակ հայտարարել է, որ ցանկացած հանգամանքներում իր երկիրը շարունակելու է նավթ արտահանել։ Այդ մասին հայտնել է Меhr գործակալությունը։
Ընդգծելով ԱՄՆ-ի անօրինական նավթային պատժամիջոցները Իրանի նկատմամբ՝ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ «Իսլամական Հանրապետությունը կշարունակի ցանկացած պարագայում նավթի արտահանումը»,-մեջբերում է գործակալությունը Զարիֆի խոսքը։
Անդրադառնալով բրիտանական իշխանությունների կողմից իրանական Grace 1 տանկերի կալանմանը՝ Զարիֆը կոչ է արել թագավորության կառավարությանն անհապաղ ազատ արձակել տանկերը։