211652_close_icon
views-count1893 դիտում article-date 21:44 13-07-2019

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 10.94 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հուլիսի 13-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքում՝ մոտ 0.5 հա, 1.5 հա խոտածածկ տարածք, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ մոտ 2500 քմ, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ մոտ 700 քմ, Չափնի գյուղում՝ մոտ 3 հա բուսածածկույթ, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ մոտ 4 հա, Արագածավան գյուղում՝ 200 հակ պահեստավորած անասնակեր, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ մոտ 3000 քմ, Մայակովսկի գյուղում՝ մոտ 1000 քմ, Քանաքեռավան-Զովունի ավտոճանապարհին՝ մոտ 2000 քմ, Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում՝ մոտ 200 քմ, Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ մոտ 1 հա: Հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են հրդեհները:

Նմանատիպ նյութեր