211652_close_icon
views-count1975 դիտում article-date 10:25 13-07-2019

Տուսկը չայցելեց Ծիծեռնակաբերդ․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս տարածաշրջանային այցով Երևանում էր Եվրոպական խորհրդի (ԵԽ) նա­խագահ Դոնալդ Տուսկը, ով մինչ այդ, ՀՀ այցի նախորդ օրը, գտնվում էր Բաքվում: Եթե փորձենք այցի հետ կապված գնահատականներ տալ կամ հնչեցնել հնարավորությունների տեսլական, ապա կարելի է մեկ բա­ռով շեշտել, որ դա ոչինչ չասող և զուտ պրոտոկոլային այց էր եվրո­պական հերթական չինովնիկի կող­մից: Ինչը, սակայն, չես կարող ասել իշխանությունների և նրանց սատա­րող մեդիահարթակի քարոզչական մանիպուլյացիաների մասին, որոնք այցին տվեցին «պատմական» ու «ֆենոմենալ» ձևակերպումները: Կարելի է փաստել, որ Տուսկի հայաստանյան այցը ձախողված էր և, ըստ էության, ոչ մի բանով աչքի չընկ­նող, հակառակը՝ այն աչքի ընկավ ոչ սովորական այցերի բնորոշ միջադեպային հագեցվածությամբ: ԵԽ նախագահի այցի շրջանակում կարծես անսպասելի ու տարօրինակ դեպքերի պակաս չունեինք: Օրինակ՝ աննախադեպ էր այն, որ կառավա­րությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներին զրկեցին հարցեր տալու իրավունքից հավա­նաբար տհաճ ու անցանկալի հարցե­րից խուսափելու և ավելորդ դիսկոմֆորտի մեջ չընկնելու համար: ՀՀ ժամանակակից պատմու­թյան մեջ նմանօրինակ դեպքեր դժվար է հիշել, երբ միջազգային կարևոր հանդիպումների ժամանակ լրագրողական աշխատանքը բացահայտ խոչընդոտվում է՝ ոտնահարվե­լով ազատ մամուլի գործունությունը: Նշենք մի շատ կարևոր հանգա­մանք ևս. ցանկացած օտարազգի և, ընդհանրապես, կարևոր անձանց այցերի ժամանակ, ընդունված արարողակարգային ավանդույթ կա, որի ժամանակ պաշտոնական հյուրերը գրեթե միշտ այցելում են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցում Ցեղասպանու­թյան անմեղ զոհերի հիշատակին: Տուսկի դեպքում խախտվեց նաև այդ «օրինաչափությունը», քանի որ եվրոպացի պաշտոնյան չայցելեց համալիր և չհարգեց հայոց նահա­տակների հիշատակը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր