2123 դիտում
10:13 13-07-2019
Հեղափոխությունից անցել է մեկ տարուց ավելի, և իշխանությունները չունեն որևէ օրակարգ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս լուր տարածվեց, որ իշխանության ներկայացուցիչներից մեկը՝ ԱԺ Եվրաինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, իր խոսքում մի հետաքրքիր դիտարկում է արել, ըստ որի՝ գործող իշխանություններն առաջիկա 40 տարիների ընթացքում լինելու են ՀՀ կառավարման հիերարխիայում:
Ինչ խոսք՝ սա բավականին մեծապետական և իշխանություններին բնորոշ հռետորաբանություն է, երբ իշխանության գտնվող ուժերն իրենց դուրս են դնում բուն իշխանությունից և տարվում ծավալապաշտական հովերով: Սա՝ իմիջիայլոց: Եղոյանը երեկ հերքեց, թե նման բան է ասել. «Ոչ, դա չի համապատասխանում իրականությանը: Նման պնդում անել որևէ մեկը չի կարող, նույնիսկ բռնապետական իշխանությունը չի կարող նման պնդում անել, ուր մնաց՝ ժողովրդավարական»:
Սակայն, եթե անկեղծ լինենք, իշխանության որոշ ներկայացուցիչների պահվածքը ցույց է տալիս, որ նրանք հենց այդպես էլ մտածում են: Ի դեպ, չի բացառվում, որ նման «սլիվով» (ըստ Եղոյանի՝ կեղծ) իշխող կուսակցությունը փորձ է անում դաշտում թեսթ անել՝ ստուգում իրականացնել, թե այն ինչպես կընկալվի հասարակության կողմից...
Վերջում հավելենք, որ հեղափոխությունից անցել է մեկ տարուց ավելի, և կարող ենք փաստել, որ իշխանությունները չունեն որևէ օրակարգ ոչ տնտեսության զարգացման, ոչ արդարադատության ու Սահմանադրության բարեփոխման, և ոչ էլ այլ ոլորտների վերաբերյալ: Դժվար է ասել, թե նրանք որքան կգոյատևեն կառավարական բուրգի գագաթին, ըստ էության' մինչև կգտնվի այլընտրանք, որն ազատ ընտրությունների արդյունքում կփոխարինի այս իշխանություններին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը