211652_close_icon

Ինչու է Արարատ Միրզոյանը մեկնում ԱՄՆ. «Ժամանակ»

views-count2287 դիտում article-date 09:13 13-07-2019
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կիրակի մեկնելու է Միացյալ Նահանգներ: Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ: Նախատեսված է հանդիպում Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ ՄըքՔոնելի, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Միրզոյանը կարող է ասել, որ սա չափազանց կարևոր այց է, իսկ այցից հետո խոսել դրա օգտակարության և արդյունավետության մասին, սակայն ի սկզբանե պարզ է, որ նման այցերը ավելի շատ տուրիստական են և Հայաստանի համար որևէ գործառնական նշանակություն չունեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր