211652_close_icon
views-count81557 դիտում article-date 22:30 12-07-2019

Տավուշի մարզում 33–ամյա վարորդը Mercedes–ով բախվել է «Իջևանատուն» ռեստորանային համալիրի արգելապատնեշին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 28 AA 800 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 126-րդ կ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Երևանյան թիվ 222 հասցեում գործող «Իջևանատուն» ռեստորանային համալիրի արգելապատնեշին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Անդրանիկ Ա.-ն և ուղևոր, համաքաղաքացի, 33-ամյա Վահե Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտովթարը տեսաձայնագրվել է ռեստորանային համալիրում տեղադրված տեսախցիկով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր