1178 դիտում
20:36 12-07-2019
Ընդհանուր շուրջ 56 մլն դրամ. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ու վարչական շրջանի ղեկավարները կրկին պարգևատրումներ են ստացել
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ու վարչական շրջանի ղեկավարները կրկին պարգևատրումներ են ստացել:
Քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարկվել է 2019 թ.-ի երկրորդ եռամսյակի պարգևատրումների [url=https://www.yerevan.am/uploads/media/default/0001/90/4f820e2d4bfca9749685f57a1e2979d66ae0f00c.pdf]ցուցակը[/url]:
Ընդհանուր պարգևատրումը կազմել է 56,319,500 դրամ։
Ամենից շատ պարգևատրվել են՝ քաղաքապետի առաջին տեղակալ՝ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալներ՝ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը: Նրանց պարգևավճարները կազմել են 965.000 դրամ յուրաքանչյուրին:
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը պարգևատրվել է 840.000 դրամով։ Նույն չափով պարգևատրվել են մի քանի վարչության պետեր, ինչպես կոմունալ տնտեսության, առևտրի և սպասարկումների, բնապահպանության:
Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը պարգևատրվել է 560.000 դրամով։
Նմանատիպ նյութեր
5307 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
6157 դիտում
11:26 02-10-2018
Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակիցներն անգործության են մատնվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
601 դիտում
20:40 09-05-2024
Ես գիշերը այստեղ եմ մնալու, իմպիչմենթ ենք նախաձեռնելու եւ անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազան
592 դիտում
20:27 09-05-2024
Առաջին քայլը լինելու է ԱԺ-ով անվստահություն հայտնելը և պաշտոնանկություն անելը․ Բագրատ Սրբազան