9996 դիտում
09:45 12-07-2019
Պետբյուջեից 20 հազար դոլար է հատկացվել Արսեն Թորոսյանի ընկեր DJ Վակցինայի ընկերությանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում մշտապես քննադատվել են այն չինովնիկները, ովքեր օգտագործել են իրենց անձնական կապերը և պետական բյուջեն ծառայեցրել անձնական կապերի ընդլայնման կամ ընկերական հարաբերությունների ջերմացման համար:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը վերջերս բացահայտեց մի այդպիսի դեպք, որը նոր Հայաստանում այնքան էլ օրինաչափ երևույթ չէ: Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարությունը Արուսիկ Մկրտչյանի՝ Dj Վակցինայի հիմնադրած «Ին Փրոգրեսս Փրոդքաշն» ընկերության հետ պայմանագիր է կնքել և մոտ 20 հազար ԱՄՆ դոլար փոխանցել նրան:
Նշենք, որ Dj Վակցինան հաճախ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին գովերգում: Հենց պայմանագրի կնքման օրն էլ կիսվել էր մի քաղաքացու գրառումով, որը նշել էր, թե շատ է ցանկանում, որ Թորոսյանը ՀՀ վարչապետ դառնա: Եվ այս իրավիճակում հարց է ծագում` արդյոք նախարարը պետական միջոցները դիջեյին հատկացրել է իր փիառն անելու համա՞ր:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հարցին ի պատասխան Արուսիկ Մկրտչյանն արձագանքեց. «Ոչ, իհարկե: Բացարձակ… ինչի մասին է խոսքը: Իմ ֆեյսբուքյան էջը իմ անձնական տիրույթն է, որտեղ ես իրավունք ունեմ յուրաքանչյուր ինֆորմացիա տեղադրելու, ինչպես և Դուք: Եթե հարցեր ունեք ծրագրի հետ կապված, թե ինչ է նկարահանվելու, ինչի համար է ուղղված այդ գումարը, գրավոր ուղարկեք, կպատասխանեմ»:
Այսպիսով, արձանագրենք, որ DJ Վակցինան լինելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյաանի ընկերը (համենայնդեպս, իրենց համատեղ լուսանկարներն այդ մասին են վկայում) օգտվում է ՀՀ պետական բյուջեից: Իսկ թե այս երևույթը ով ինչպես կմեկնաբանի, թողնում ենք ընթերցողների հայեցողությանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3582 դիտում
10:16 09-07-2019
Արսեն Թորոսյանի մտերիմ ընկեր Նարեկ Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
5348 դիտում
09:49 03-03-2018
ԱՆ ՔԿՎ-ին պետբյուջեից 40 մլն դրամ է հատկացվել՝ կոյուղագծի նորոգման համար, բայց վերադարձվել է բյուջե. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1822 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1402 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2005 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»