5333 դիտում
09:49 03-03-2018
ԱՆ ՔԿՎ-ին պետբյուջեից 40 մլն դրամ է հատկացվել՝ կոյուղագծի նորոգման համար, բայց վերադարձվել է բյուջե. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու հայտնի նիստում «դեմներն առե՛ք, շուտ» հրահանգով հրահրեց ողջ միջադեպը՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների նկատմամբ բռնությունները, ծեծկռտուքը:
Բայց կոյուղաջրերի խնդիրը, որ փորձում էին բարձրացնել ավագանու ընդդիմադիր անդամները, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության իրավասության ներքո էր. այդ խնդիրը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղագծերի պատճառով է առաջացել:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին այս առումով ուշագրավ փաստեր են հայտնի դարձել. ԱՆ ՔԿՎ-ին ՀՀ պետական բյուջեից մոտ 40 մլն դրամ է հատկացվել՝ ՔԿՀ կոյուղագծի վերանորոգման համար, սակայն նախկին պետ Արթուր Օսիկյանը 2017թ. խնայողությունների անվան տակ մոտ 308 մլն դրամ գումար է վերադարձրել պետական բյուջե:
Այս թեման համակարգի ներսում լուրջ դժգոհություն է հարուցել, և կառավարությունից որոշ պաշտոնյաներ կատարվածի համար անգամ նախատել են Օսիկյանին` ասելով, թե բազմաթիվ խնդիրներ կարելի էր լուծել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Օսիկյանը, մեկնաբանելով կատարվածը, նշել է. «Դրանք խնայողություններ են, որոնք մշտապես նախորդ տարիներին եղել են, իսկ ցանկացած խնդրի լուծման համար դա ինքնանպատակ չի ծախսվում, դրա համար համապատասխան հիմնավորումներ են ներկայացվում, զեկուցագրեր են գրվում, ինչը, որ անհրաժեշտ է գտնվել այդ պահին, արվել է»:
Ինչ վերաբերում է ՔԿՀ վերանորոգմանը, Օսիկյանն ասել է, թե նախահաշվարկ արվել է. «Ինչ պետք է արվի և ինչքան գումար է պետք ծախսվի այս տարվա ընթացքում, պետք է արվեր»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3723 դիտում
18:00 28-06-2017
2016թ. նախագահականին հատկացվել է 4 մլրդ. 618 մլն. դրամ, որից 429 մլն. դրամը վերադարձվել է բյուջե. Արմեն Գևորգյան
4743 դիտում
09:19 31-03-2018
ԱԺ պատգամավորների ԱՄՆ կատարած պատմական այցի համար պետբյուջեից հատկացվել է 6 մլն դրամ. «Հայկական ժամանակ»
20017 դիտում
13:07 29-01-2018
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արթուր Օսիկյանն ազատվեց ԱՆ ՔԿՎ պետի պաշտոնից.ՔԿՎ նոր պետ է նշանակվել Ռաֆայել Հովհաննիսյանը
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»