211652_close_icon
views-count2171 դիտում article-date 23:20 10-07-2019

Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից

Հուլիսի 10-ին, ժամը 17:10-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայակ թաղամասի թիվ 7 շենքի հոսանքազրկման պատճառով վերելակում երեխաներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Է. և Ա. Գ.-ներին (2016 թ. և 2012 թ.) դուրս են բերել վերելակից: *** Հուլիսի 10-ին, ժամը 13:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտու փողոցի թիվ 11/4 շենքի 2-րդ մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:

Նմանատիպ նյութեր