Հուլիսի 9-ին, ժամը 03.10-ին, ոստիկանության Տաշիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով Տաշիր քաղաքի Երևանյան և Բաղրամյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել Տաշիրի Արևային փողոցի բնակիչ, 38-ամյա մի տղամարդու, որի մոտ եղել է ձեռքի սայլակ և ալյումինե տարա: Նա հայտնել է, որ դրանք նախորդ երեկոյան գողացել է:
Գողոնը վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]