Տաշիրի ոստիկանների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Ստեփանավանում
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 30-ին, ժամը 20.30-ին, Ստեփանավանի Բաղրամյան փողոցի սկզբնամասում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Սերժիկ Ն.-ն, որը հունիսի 30-ից ոստիկանութան Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]