211652_close_icon
views-count3011 դիտում article-date 23:40 10-07-2019

Գողացել էր քրոջից. Բազումի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 9-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներ իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով բաժին են հրավիրել Վանաձորի Աղայան փողոցի բնակիչ, 53-ամյա մի տղամարդու: Նա հայտնել է, որ հուլիսի 4-ի երեկոյան, իրենց տանը, օգտվելով 66-ամյա քրոջ անուշադրությունից, նրա դրամապանակից գողացել է 20 հազար ռուսական ռուբլի: Գողության մասին նախկինում չի հայտնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր