8904 դիտում
14:00 10-07-2019
Երևանի մետրոպոլիտենի բոլոր ուղևորները տարհանվել են
Երեւանի մետրոպոլիտենից հայտնում են, որ այս պահի դրությամբ թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղեւորները տարհանվել են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Հոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետեւ հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղեւորները տարհանվել են: Իրավիճակը վերահսկողության տակ է: Մինչեւ հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը, մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվելի»,-նշում է Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում առկա է էներգետիկ համակարգի[url=https://shamshyan.com/hy/article/2019/07/10/1129593/] վթար[/url]. հուլիսի 10-ին՝ ժամը 13-ի սահմաններում էլեկտրականության տատանումներ են գրանցվել: Հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ:
Խնդրին [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/10/1129600/]անդրադարձել է[/url] ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը․ «Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»։
Նմանատիպ նյութեր
12558 դիտում
16:16 24-09-2019
Երևանի մետրոպոլիտենի ուղևորները սեպտեմբերի 25-ից երթևեկը կսկսեն նոր ժետոններով
2024 դիտում
14:28 05-02-2022
Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները
1173 դիտում
14:15 26-01-2023
Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչելու են Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները
Այս բաժնից
538 դիտում
21:15 03-05-2024
Դեսպան Քվինը ողջունել է հայ լրագրողներին և մեդիադաշտի ներկայացուցիչներին
667 դիտում
20:52 03-05-2024
Կիրանց տանող ճանապարհը բացվել է
511 դիտում
19:58 03-05-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերը