211652_close_icon
views-count2878 դիտում article-date 15:21 10-07-2019

Ոստիկանները հայտնաբերել ու բերման են ենթարկել Աշտարակում տեղի ունեցած խուլիգանության մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 8-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Արագածոտնի մարզը սպասարկող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողներից մեկը Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում նկատել է մի խումբ անձանց, որոնք վիճել են ու փոխադարձ հարվածներ հասցրել։ Այդ ընթացքում նրանցից մեկը գազային ատրճանակով կրակոց է արձակել։ Ճանապարհային ոստիկանը միջամտել է, փորձել կարգի հրավիրել նրանց՝ վնասազերծելով ատրճանակով տղամարդուն։ Այդ ժամանակ վիճողները մեքենաներով փախել են։ Կատարվածի մասին ճանապարհային ոստիկանն անմիջապես հայտնել է Աշտարակի բաժին, որտեղից օպերատիվ խմբերը շտապել են միջադեպի մասնակիցների հեռացած ուղղություններով ու հետապնդել նրանց։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Աշտարակի ոստիկանները կարճ ժամանակում պարզել են միջադեպի մասնակիցների ինքնությունը և նույնքան էլ օպերատիվ նրանց հայտնաբերել ու բերման ենթարկել բաժին։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «Ինֆինիտիի» զննությամբ հայտնաբերվել է միջադեպի մասնակիցներից մեկի օդաճնշիչ ատրճանակը, իսկ գազայինը, որով կրակոց էր արձակվել, հայտնաբերվել է դեպքի վայրի զննությամբ։ Տարածքային նախաքննական մարմնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են դատաբժշկական ու դատաձգաբանական փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր