3540 դիտում
09:01 10-07-2019
«Մարտի 1»-ի գործով մեղադրվող գնդապետ Գեղամ Պետրոսյանի դեպքով նոր հանգամանքներ են ի հայտ եկել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ, «Մարտի 1»-ի գործով սպանության համար մեղադրվող գնդապետ Գեղամ Պետրոսյանի գործով նոր, կարելի է ասել, աղմկահարույց հանգամանքներ են ի հայտ եկել:
Մասնավորապես, փորձագետի եզրակացությամբ պարզվել է, որ իրենց կողմից «Մակարով» տեսակի ատրճանակից կատարվել են փորձարարական կրակոցներ, որի արդյունքում դուրս նետված գնդակը և պարկուճը համեմատվել են նախկինում տրված փորձագիտական եզրակացությունների հետ, որոնք տրվել են 2008 թվականին, և մեկ փորձաքննություն էլ տրվել էր 2018 թվականին:
Այս մասին «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը: «Արդյունքում համեմատվել են դրանց վրա առկա կրման հետքերը, ու համընկումներ չեն հայտնաբերվել:
Այսինքն՝ փորձաքննության ներկայացված ատրճանակից կրակոցների արդյունքում ստացված գնդակները իրենց կրման հետքերով որևէ համընկնում չունեն այն գնդակի հետ, որը հայտնաբերվել է Զաքար Հովհաննիսյանի դիակից»,- նշեց նա: Սա նշանակում է, որ դեռ հստակ չէ, որ գնդապետն է սպանել Հովհաննիսյանին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2063 դիտում
09:53 07-06-2019
«Մարտի մեկի» գործով սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանը կալանավորվել է
4394 դիտում
19:25 04-08-2019
Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանն ազատ է արձակվել. Tert.am
Այս բաժնից
1879 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4879 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են