2670 դիտում
22:40 09-07-2019
Վրաստանի ԱԳ նախարարը ողջունել է պատժամիջոցներ չկիրառելու մասին Պուտինի հայտարարությունը
Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին հայտարարել է, որ ճիշտ է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը Թբիլիսիի դեմ պատժամիջոցներ չկիրառելու վերաբերյալ, հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/981194.html]«Արմենպրես»[/url]-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՌԴ Պետդուման հուլիսի 9-ին կայացած լիագումար նիստում ընդունել է մի հայտարարություն, որով առաջարկել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը քննարկել Վրաստանի դեմ հատուկ տնտեսական միջոցների կիրառման իրագործելիությունը և համապատասխան առաջարկներ ներկայացնել ՌԴ նախագահին: Պուտինը չի համաձայնել տնտեսական պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ:
«Իհարկե, մենք հետևել ենք բոլոր իրադարձություններին, և պետք է ասել, որ հրահրող հայտարարությունները, որոնք հետագայում հանգեցրել են իրավիճակի վատթարացման՝ անընդունելի էին: Այն ինչ ես լսել եմ Ռուսաստանի նախագահից, անկասկած միակ և ճիշտ որոշումն էր, որը մնում է միայն ողջունել»,- ասել է Զալկալիանին:
ԱԳ նախարարի կարծիքով՝ ոչ մի դեպքում պետք չէ տրվել ապակառուցողական ուժերի սադրանքներին, որոնք միտված են երկրի ապակայունացմանը:
Նմանատիպ նյութեր
1226 դիտում
11:20 13-11-2014
Վաշինգթոնը ներկայացրել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու պայմանները
1909 դիտում
15:10 15-03-2016
Օբաման ողջունել է Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման մասին Պուտինի որոշումը
Այս բաժնից
835 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1066 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
799 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը