211652_close_icon
views-count1622 դիտում article-date 19:35 09-07-2019

Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի է ունեցել Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի պաշտոնական բացմանը նվիրված հանդիսավոր արարողություն

Հուլիսի 9-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցավ Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի պաշտոնական բացմանը նվիրված հանդիսավոր արարողություն։ Բացման խոսքով ներկաներին ողջունեցին Բավարիա երկրամասում Հայաստանի պատվավոր հյուպատոս (նստավայրը` Մյունխեն) դր. Քրիստինե Զասսեն (Christine Sasse) և ԳԴՀ Բունդեսթագի նախկին փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերը (Johannes Singhammer)։ Ելույթ ունեցավ նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Անդրադառնալով Բավարիա երկրամասի և Հայաստանի միջև առկա դարավոր հարաբերություններին` դեսպանը վստահություն հայտնեց, որ պատվավոր հյուպատոսն իր գործունեությամբ կնպաստի բարեկամական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը։ ՀՀ դեսպանն ընդգծեց հատկապես տնտեսական փոխգործակցության զարգացման կարևորությունը` հաշվի առնելով Գերմանիայի տնտեսության մեջ Բավարիա երկրամասի ակտիվ ներգրավվածության գործոնը։ Միջոցառման ընթացքում հայ և օտարազգի հայտնի կոմպոզիտորների կատարումներով հանդես եկավ պրոֆեսոր Կորյուն Ասատրյանի և Էնրիկե Ուգարտեի (Enrique Ugarte) «Konzert Duo Fortezza» դուետը։ Երեկոյին ներկա էին Բունդեսթագի և երկրամասի խորհրդարանի` Լանդթագի պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր