12431 դիտում
12:55 09-07-2019
«Ռուսթավի-2» հեռուստակայանը պատժել է Պուտինին հայհոյող լրագրողին
Վրաստանում հեռարձակվող «Ռուսթավի-2» ընդդիմադիր հեռուստակայանի ղեկավարությունը երկու ամսով եթերից հեռացրել է մեկնաբան, «Պոստսկրիպտ» վերլուծական հաղորդաշարի հեղինակ Գիորգի Գաբունիային, ով հուլիսի 7-ին երեկոյան ուղիղ եթերում կոպիտ և գռեհիկ արտահայտություններով հայհոյել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
Հուլիսի 8-ին հարյուրավոր վրդովված ցուցարարներ հավաքվել են «Ռուսթավի-2» հեռուստակայանի շենքի մոտ և բողոք են հայտնել լրագրողի արարքի դեմ, ինչը ստիպել է վեց ժամով ընդհատել եթերը:
Գաբունիայի արարքը խստորեն դատապարտել և սադրանք են որակել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ինչպես նաև Ռուսաստանի արտաքին գործոց նախարարությունը:
Գաբունիային քննադատել է նաև Վրաստանի լրագրողների անկախ միությունը:
Նմանատիպ նյութեր
7538 դիտում
23:44 20-07-2019
Պուտինին հայհոյած «Ռուսթավի-2»-ի հաղորդավարը կարող է վերադառնալ աշխատանքի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1515 դիտում
13:48 20-04-2019
Վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը
Այս բաժնից
892 դիտում
19:55 30-01-2025
Թուրքիայի օդային տարածքով 14 վայրկյանը մեկ ինքնաթիռ է անցնում
3714 դիտում
16:12 30-01-2025
Ամիօ բանկի ավանդները՝ էլ ավելի շահավետ
3169 դիտում
11:48 30-01-2025
ԱՄՆ-ում գետն ընկած ինքնաթիռում եղել են գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Մաքսիմ Նաումովը. ՏԱՍՍ