211652_close_icon

Գյումրեցի օգտատերը, տարածելով Ալիևին հայհոյող ադրբեջանցու տեսանյութը, մի երկու խոսք էլ հնչեցրել է ՀՀ իշխանությունների հասցեին ու հայտնվել իրավապահների թիրախում․ Aravot.am

views-count1396 դիտում article-date 21:20 01-12-2025
Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ուսումնասիրման է ուղարկել գյումրեցի Արմեն Սարգսյանի ֆեյսբուք սոցիալական ցանցում նոյեմբերի 13-ին, ժամը 11։18-ին կատարված մի գրառում, որը նա թողել է իր իսկ կողմից տեղադրված «п․ алиев слушай» խորագրով տեսանյութի տակ։

Տեսանյութը ադրբեջաներենով է, բազում անգամ շրջանառված, զինվորական շորեր հագած մի տղամարդ հայհոյում է Ալիևին։ Գյումրեցի օգտատերն այն տարածել է հայհոյախառն մեկնաբանությամբ, որտեղ մասնավորապես նշում է, որ հենց «սպանեն նիկոլիզմը»՝ թուրքը կվախենա ու կփախնի Հայաստանից, Արցախից։

Նրա գրառումը իրավապահների կողմից որակվել է որպես տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ:

Առերևույթ հանցանքի մասին հաղորդումը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր